Հաստատ 4 մլրդ չի: Այս մասին հունիսի 3-ին, Տավուշի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքան է գնահատում իր եւ իր ընտանիքի կարողությունը:

« Մեկ-մեկ ասում եմ՝ մեկ է, վրես կպցրել են, լավ չէ՞ր էդքան լիներ, մենք էլ էսքան չէինք բան անի, միանգամից հարցը կլուծեինք:

Ինչ մենք ունենք, գրանցված է ՀՀ պետռեգիստրում: Մենք հրապարակել ենք մեր ունեցվածքը, դրանից ավել ոչինչ չունենք: Քանի որ մեզ մոտ բորսա չկա, որ ակցիաներով գնահատես, բայց ես գիտեմ մի բան, որ 2009 թվականից մինչեւ այսօր ես աշխատել եմ այնպիսի ընկերությունում, որ ես մի տարում վաստակում էի առնվազն 30-40 անգամ ավելի շատ, քան 10 տարում պաշտոնում նստելով»,-ասաց նա՝ հավելելով, որ դա էր պատճառը, որ որեւէ բան իր վրա գտնել, կպցնել չկարողացան: