Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 19-ամյա մի բնակիչ բնակարանային գողություն է արել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո հունիսի 2-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա մայիսի 31-ին պատուհանով մտել էր Ագարակ գյուղի տներից մեկն ու հյուրասենյակից փող գողացել:

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է։

Քննությունը շարունակվում է։