Մայիսի 31-ին ոստիկանության Արարատի բաժին գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Կոտրել էին Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի մթերային խանութի պատուհանի ապակին ու տարբեր տեսակի ապրանք գողացել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվորեն դեպքի վայր մեկնած Արարատի ոստիկանները նույն օպերատիվությամբ էլ բացահայտեցին հանցագործությունը։ Հետախուզական միջոցառումները ժամեր տևեցին։

Հունիսի լույս 1-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ու բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։ Տղամարդը հայտնեց, որ խանութից գողացել է ծխախոտ, կոնյակներ, կոնֆետներ ու դրամարկղը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։