ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աբովյան քաղաքում իր համակիրների հետ հանդիպումից հետո երթ է անցկացնում:
Երթը հսկում են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:
Մի քաղաքացի սկսում է բղավել նրան անվանելով «հողատու», ինչին Փաշինյանը ուշադրություն չդարձրեց եւ շարունակեց քաղաքացու հետ լուսանկարվել:
Փաշինյանը բարձրախոսով մերթընդմերթ ասում է. «Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջեւ եւ ներողություն եմ խնդրում մեր բացթողումների եւ սխալների համար»:











