Երբ օրենքին ես ծանոթացա, իմ տպավորությամբ սա ուղղակի դիվերսիա էր շինարարական ոլորտի նկատմամբ: Այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թկենածու Ռոբերտ Քոչարյանը:

«Որովհետեւ այսպիսի դեստիմուլյատոր շիանարարության համար, ուղղակի պետք էր նստել, մտածել, թե ինչպես անել…գիտեք, այն գույքահարկը, որ կա այսօր, իրոք, արժե բարձրացնել, բայց այն, ինչ արել են, բարձրացում չէ: Ուղղակի անում են ամեն ինչ, որ մարդ շահագրգռված չլինի, ինչ-որ բան կառուցել, բնակարանային վիճակը բարելավել: Այս օրենքը շատ բացասական ազդեցություն է ունենալու շինարարական ոլորտի վրա, եթե մենք դա չփոխենք, չկանգնեցենք, մենք մեծ պրոբլեմների առաջ ենք կանգնելու»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով` անշարժ գույքի շուկայում գները անկայուն  են եւ եթե արտագաղթը այս տեմպերով շարունակվի, ապա անշարժ գույքի շուկայում գների անկում է սպասվում: 

«Հետո ինչ են անելու, ամեն անգամ պետք է շուկայական գներ հաստատեն, ո՞նց են անելու, ո՞նց չեն անելու եւ կառավարության չինովնիները լուրջ լծակ են ստանալու, նրանք նայելու են ասեն, բա մուտքերը ապահովելու համար շուկայականը բարձր պահենք, ցածր պահենք: Գնագոյացման մեջ նաեւ մենք բավական լուրջ  շեղումների արդյունք ենք ստանալու: Գիտեք, շարժառիթը որը կարող է լինի, այ վատություն անենք նրանց, ովքեր կենտրոնում են ապրում, ով մի քիչ ավելի լավ բնակարան ունի: Այս օրենքը ոչ թե կարգավորիչ դեր է խաղում, այլ պատժիչ դեր է խաղում այս օրենքը, ով կյանքում ինչ-որ բանի հասել է: Բայց իրականում  քաղաքի կենտրոնը դառնում է լրիվ այլ կարգի հարկվող մի տեղ: Իմ համար լրիվ անտրամաբանական օրենք է, պետք է փոխվի»,- հավելեց նա: