Ես կարող եմ ասել, որ մարդուն գործից ազատել են Ռոբերտ Քոչարյանին ձայն չտալու համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի վարդաբլուր գյուղի մոտ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիօպմանն ասաց գյուղացիներից մեկը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե դա որտեղ է եղել, ապա հավելեց. «Կամերան հլը էն կողմ տար. ասել եմ, դրանց սաղին բռնելու ենք, շինենք»:

Գյուղացին էլ ոգեւորված հավելեց. «Թող էդ մասը մնա, կամեռաները չկտրեք էդ մասը»: