Ադեկվադի անդամները այսօր` հունիսի 9-ին, «Անտինիկոլ» գրությամբ պաստառներ փակցրին Կառավարության շենքի մոտ:
«Նախորդ ակցիան մենք իրականացրել ենք ՔՊ գրասենյակի մոտ, դրանից հետո բավական մեծ թվով քաղաքացիներ են մեզ դիմել, «Անտինիկոլ» գրությամբ պաստառներ են ուզել, որպեսզի իրենք էլ փակցնեն»,-ասաց ակցիան իրականացնողներից մեկը:
Նրանք պաստառները փակցրին գետնի վրա, որտեղ օրենքով արգելված չէ պաստառ փակցնելը:
Կառավարության շենքի մոտ գտնվող ոստիկանները պոկեցին գետնին փփակցված պաստառները:











