Գյումրիի Վարդանանց հրապարակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին շատ քիչ քաղաքացիներ են մասնակցել: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչքան քիչ են հանրահավաքի մասնակիցները:
«Գյումրի, ժամը 18:56 րոպե, առանց մեկնաբանության»,-ասում է Միքայել Աջապահյանը:
Նշենք, որ հանրահավքից հետո Փաշինյանը երթ է անցկացրել, որի ժամանակ մի խումբ քաղաքացիներ բացականչել են «Նիկոլ, դավաճան»:











