Այս պահին անհետ կորածների թիվը 275 է: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Անետ կորածներ հազարից ավելի ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեցին, ու նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ»,-պարզաբանեց նա:

Նաիրի Սարգսյանի նշեց, որ արդեն 800-ից ավելի անհետ կորածների մարմինները նույնականացվել են: «Այս պահին անհետ կորածների թիվը 275 է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած թվին, ապա նա նշեց՝ հիմանդրամը հրապարակում է հիմնադրամից աջակցություն ստացածների թիվը, որոնց տրամադրվել է ամսական 300 հազար դրամ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողները անհետ կորած են համարված եղել:  

Սարգսյանը հավելեց, որ այս պահին ինքը գտնվում է արձակուրդում, սակայն կառավարություն է եկել, քանի որ անհետ կորածների ծնողները հանդիպում են խնդրել վարչապետի պաշտոնակատարի հետ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: