ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մասնակցեց արտահերթ ընտրությունների քվեարկությանը:

Նա քվեարկության էր եկել ամբողջ ընտանիքով: Տեսնելով, որ ընտրական կենտրոնում հերթ է, նրանք հերթ կանգնեցին եւ սպասեցին մինչեւ իրենց հերթը հասնի:

Նիկոլ Փաշինյանը որեւէ հարցի չպատասխանեց, միայն ողջունեց հավաքված մարդկանց: Ներկաներից ոմանք սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ վարչապետ»:

Իր Facebook-ի էջում վարչապետի պաշտոնակատարը գրել էր. «Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման»: