Երեւանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ մի շարք նախորդ նիստեր հետաձգվել էին տարբեր պատճառներով։

Նախկին նախագահը մեղադրվում է 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Նախկին փոխվարչապետը՝ 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող էր ճանաչել 300.1 հոդվածը, որով մեղադրվում էին Քոչարյանը եւ Գեւորգյանը, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։