Իմ վերջին ունեցած տվյալներով՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին վիրահատել են կիրակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, որ պրոֆեսորը սրտի վիրահատության է ենթարկվել, ձերբակալությունն էապես վատթարացրել է նրա առողջական վիճակը:
«Հուսով եմ, որ կան սահմաններ, որոնք չեն անցնի»,-նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ կան լուրջ հիմքեր քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Դրանցից մեկը քրեական գործի հարուցումն է ՀՔԾ-ի մամուլի խոսնակի զեկույցի հիման վրա:
«Անկախ դիտորդի տվյալները հիմք չեն եղել»,-հերքեց Վարդեւանյանը: Նա հայտնեց, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել:











