Ավտովարորդներն այսօր՝ հունիսի 30-ին բողոքի ակցիա են իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի մոտ: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք ամիս առաջ մոտ 100 անհատ բեռնափոխադրողներով դիմել են ՊԵԿ նախագահին. «Բեռնափոխադրողներով խնդրել ենք, որպեսզի Մեղրիի մաքսատանը հայ բեռնափոխադրողներին տեղ հատկացնեն, որ մենք այդ տարածքում կարողանանք տեղափոխել պարսկական բեռը հայկական ֆուռերի մեջ ու բերել Երևան: Պարսիկներն իրենք են խնդրում, ասում են՝ իրենք բերեն, հասցնեն մինչև Մեղրիի մաքսատուն, հետո մենք տանենք, գումար աշխատենք: Դիմումի տակ գրել ենք՝ խնդրում ենք ձեր յուրային օլիգարխներին մեջ չքաշենք»,- ասաց նա:
Տ. Հովհաննիսյանի խոսքով, 100 բեռնափոխադրողներվ իրենք կարող են սեփական միջոցներով նման տարածք կառուցել, միայն կառավարությունը թող երաշխիք տա, որ իրենք հող գնեն ու սեփական մաքսային տարածքը կառուցեն:
«Բայց լսել ենք, որ յուրայիններից ընտրություններին մասնակցած որոշ օլիգարխների են դիմել, Խաչատուր Սուքիասյանի անունը տալիս եմ, թող պարզապես պարոն Սուքիասյանն ասի՝ իրեն առաջարկե՞լ են տերմինալ կառուցել Մեղրիում, և մեզ նորից ծառայեցնեն ինչ-որ մեկին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՊԵԿ-ը մինչեւ հիմա պատասխան չի տվել:
Տիգրան Հոհվաննիսյանը խոսեց նաեւ ավտոներկրողների խնդիրներից. «Ավտոներկրողները իրավաբանական անձով ներկրել են 50 հազար մեքենա, վճարել են 10 մլրդ դրամ: Բոլոր մեքենաները արտահանվել են: Այսինքն գույքահարկը կուտակվում է մեզ վրա, իսկ ավելացված արժեքի հարկն էլ չեն վերադարձնում: Էդ որ ասում են 300 մլր դրամի բիզնեսին ունեցած պարտք են փակել, ո՞ւմ են տվել այդ գումարը, խոշոր ձեռներեցների՞ն, օլիգարխների՞ն: Չախկալ Աբոյին ու Գել Սամոյի՞ն: 20 հազար մարդ կա այստեղ, ամեն մեկն իր 2-3 մլն դրամը կստանա»,-ասաց նա:
«Մենք վստահ ենք, որ ճիշտ ենք: Եկել ենք այսօր զգուշացնելու, իսկ 15 օր անց կրկին այս փողոցում կլինենք, կփակենք կամ էլ ֆուռերով կհավաքվենք կառավարության դիմաց, եթե մեր բարձրաձայնած խնդիրները չքննարկվեն, պատասխան չստանանք»,- ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը:
Առավել մանրամասն տեսանյութում:











