Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչները եւ այլ քաղաքացիներ այսօր՝ օգոստոսի 23-ին, խաղաղ ակցիա են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի առջեւ։

Նշենք, որ քաղաքապետարանի շենքում բնակիչների ներկայացուցիչները կհանդիպեն պատասխանատու պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք, որ այդ հասցեում ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20 եւ 21-ին  բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։