Այն հարցը, որ խորհրդարանում այդքան շատ ուժայիններ կան, ովքեր կարող էին սահմանին լինել, հռետորական է: Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Կարելի է բոլորին հավաքել եւ ուղարկել Սեւ լիճ, բայց այժմ այնտեղ այնքան զինծառայող եւ պաշտոնյա կա, որքան հարկավոր է: Պատերազմի ժամանակ խորհրդարանի անվտանգության ծառայության նույն աշխատակիցները սահմանին էին: Այսօր նրանց պարտքն է ծառայել այստեղ: Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ սահմանին այս տղաների հայտնվելը կարող է կանխել թշնամու որոշ գործողություններ, ապա նրանց կարող են ուղարկել այնտեղ»,- նկատեց պատգամավորը:











