Հիմա որեւէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ աշխատանք է արվում, որպեսզի մենք սկսենք այդ գործընթացը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե այս պահին ինչ փուլում է ճանապարհների ապաշրջափակում եւ սահմանային ճշտգրտումների հարցի լուծում եւ կան արդյոք պայմանավորվածություններ։
«Ցավոք, շատ հստակ պայմանավորվածություններ չկան։ Ամիսներ առաջ ինչ-որ փաստաթղթի «արտահոսք» եղավ՝ մինչդեռ այդ փաստաթղթի բովանդակության 90 %-ը փակ էր, ինչն ինքնին տարօրինակ էր։ Այն ժամանակ մենք շատ մոտ էինք փոխադարձ ընդունելի լուծումների գնալու, եւ ցավում եմ, որ այդ պահին չստացվեց, եւ մենք հիմա աշխատում ենք այդ գործընթացը վերականգնելու ուղղությամբ։ Այդ հարցը մեր օրակարգում է։ Քարոզարշավի ընթացքում ես բազմիցս այս մասին խոսել եմ եւ մեր մտադրության մասին բարձրաձայնել եմ, Հայաստանի քաղաքացիները իմացել են այդ մտադրության մասին եւ քվերակել են դրա օգտին։ Այո, օր առաջ պետք է այդ գործընթացքը սկսվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։











