Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արևիկ գյուղից, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Մեծամոր քաղաքի 24-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ և մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: