Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Աջափնյակի նստավայրում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, քննվում է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։
Նրա փաստաբաններն ասում են, որ Ասլանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ապօրինի է, եւ, որ սա քաղաքական հետապնդում է Ասլանյանի նկատմամբ։











