Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հարցն ինձ համար անձնական է: Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պարզաբանեց, որ Հայկ Մարությանն իր ընկերն ու դասընկերն է, եւ կոռեկտ չի համարում պատասխանել այս թեմայով հարցերին:

Նախարարը վստահեցրեց, որ, լինելով իշխող քաղաքական թիմի անդամ, այս հարցում կաշկանդված չէ, քանի որ այլակարծության արգելք չկա։ «Ես անձնական կարծիք ունեմ, բայց այն տարբերվում է այս ամբիոնից հնչեցվող իմ կարծիքից։ Այնուամենայնիվ, ես չէ, որ պետք է գնահատեմ Հայկ Մարությանի աշխատանքը»,- նշեց Քերոբյանը։

Նա պարզաբանեց, որ ինքը ոչինչ չգիտի կենտրոնական իշխանությունների հրահանգների մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանում իշխող ուժը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել: