Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենում ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։
Քիչ առաջ միասին ԵՊՀ շենք եկավ ռեկյտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը:
Լրագրողները Պապիկյանին դիմելով ասաց. «Ինչ ակնկալիքներ ունեք ընտրություններից: Ժամանակին խոսում էիք բուհերի կուսակցականացման դեմ, հիմա կարծես գնում եք այդ ճանապարհով: Ի՞նչ կասեք»:
Ի պատասխան Պապիկյանն ասաց. «Կասեմ, որ այդ ճանապարհով չենք գնում»:











