Երևանի պետական համալսարանում այսօր՝ դեկտեմբերի 17-ին նշանակված են ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։
Քիչ առաջ միասին ԵՊՀ շենք եկավ ռեկյտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը:
Այս առնչությամբ ԵՊՀ-ի շենքում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Բուհերի քաղաքականացումը պոզով-պոչով չի լինում», «Ձեռքերդ հեռու ԵՊՀ-ից»:
Երիտասրադներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ պայքարը շարունակելու են այնքան, մինչեւ հասնեն իրենց նպատակների իրականացմանը: Դավաճանը տեղ չունի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում:











