Այսօրվա ոչ միայն խորհրդարանը, այլ նաեւ իշխանությունները դեռեւս իրենց տեղում չեն: այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ  Գալուստ  Սահակյանը:

«Սրա անունը մի ուրիշ բան է, ոչ թե խորհրդարան: Տարբեր զինվորականներ, տարբեր մարդիկ, ԱԺ պատգամավորին դուրս հանել, փակել բոլոր ելքերը, այնպես անել, որ  լրագրողները չաշխատեն: Սա խորհրդարան չի, մենք բավականին լուրջ խորհրդարան ենք ունեցել 90-ականներից հետո, ամեն տարի այս խորհրդարանները կարողացել են իրենց դերակատարումները կատարել: Իսկ այսօրվա ոչ միայն խորհրդարանը, այլ նաեւ իշխանությունները դեռեւս իրենց տեղում չեն»,-ասաց նա:

Հարցին, թե որն է ՀՀԿ դերակատարումը ստեղծված իրավիճակում, Գալուստ Սահակյանն ասաց. «Մենք առաջ գնալու խնդիր չունենք, մենք ուզում ենք փրկենք հայ ժողովրդին: Այսինքն խորհրդարան, վարչական աշխատանք, դրանք հեռավոր բաներ են, որոնց մասին այսօր չենք մտածում, այսինքն պետք է փրկել Հայաստանը, կարծում եմ, որ ժամանակի մեջ նանեւ կտեղավորվենք դրանում»:

Հարցին, թե որն է Հայաստանը փրկելու իրենց տարբերակը, ԱԺ նախկին նախագահն ասաց, որ տարբերակները շատ են, մնում է ճիշտ ընտրել տարբերակը, որոշակի աշխատանք է պետք նաեւ տանել հայ ժողովրդի հետ:

 Դիտարկմանը, թե այս խորհրդարանի պատգամավոր Հովիկ Աղազարյանին ատ հաճախ իր հետ են համեմատում, արդյոք ինքը նմանություն տեսնում է իրենց մեջ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, յուրաքանչյուր մարդու պիտի տանեն, մի այլանդակի հետ համեմատեն, Գալուստ Սահակյանը մնում է Գալուստ Սահակյան»:

Մանրամասները` տեսանյութում: