Դեկտեմբերի 18-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ լինգով կոտրել են Քաջազնունու փողոցի սուպերմարկետի դուռը և փորձել գողանալ սրահում տեղադրված վճարային տերմինալը, բայց ինչ-ինչ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով` հեռացել են: Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնեց Քաջազնունու փողոց: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների մշակմամբ պարզվեց, որ գողության փորձը կատարել է Մանուկյան փողոցի 25-ամյա մի բնակիչ:

Նույն օրը նա Շերամի փողոցում հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվեց խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է: