Մենք դեռեւս հոկտեմբերին այցելել ենք Սյունիքի սահմանային հատվածներ եւ այո, հատվածներ կային, որոնք չենք կարողացել գնալ, բազմաթիվ խնդիրներից ելնելով. Գնացել ենք այն վայրերը, որոնք անհրաժեշտ եւ բավարար էին, որ իրավիճակը պատկերացնենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ այցելել են եւ զորամասեր, եւ դիրքեր, նաեւ մինչեւ Ամանոր հնարավոր է եւս մեկ այցելություն լինի:
Նրա խոսքով, 100 տոկոսանոց չեն լուծվել առաջնագծի հետ կապված խնդիրները, բայց այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում. «Իհարկե, հնարավոր է, որ բաց երկնքի տակ չկանգնեն, այս պահին նման դեպքեր գրեթե չկան, բոլոր տեղերում բոլորն ապահովված են ծածկով: Այսօր հատուկ տնակներով են կահավորվում առաջնագծերը, գործընթացը դեռ շարունակվում է: Դեռ շատ տեղեր կան, որ այդ տնակները պետք է տեղադրվեն: Դրանք հատուկ տնակներ են, որոնք պաշտպանում են եւ ցրտից, եւ բարձր ջերմաստիճանից, նաեւ հնարավորություն ունի տաքացնել ձմռան ամիսներին»,-ասաց նա:











