Դրանք հենց Ալիեւի ձեւակերպումներն են եղել, որ եթե դուք այսպես չանեք, մենք Լաչինում մաքսակետ կդնենք. բայց բանակցային պրոցեսը սկսվելուց եւ ավարտվելու ժամանակ արդեն այդպիսի հարց չի քննարկվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում հնչած հայտարարությանը, թե դելիմիտացիա իրականացնել, նշանակում է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սա կարող է պատճառ դառնալ, որ իրենք ռուսներին ասեն, որ մենք Լաչինի միջանցքում մաքսակետ ենք տեղադրում:

«Դրան ի պատասխան վարչապետը հայտարարություն արեց, որ Ալիեւի այդ հայտարարությունը արդեն բանակցությունները վիժեցնելու գործիք է: Եթե Ալիեւը նման հայտարարություն է անում, նշանակում է՝ բանակցություններն արդեն ինչ-որ նախապայմանով են սկսում, ինչն անընդունելի է: Այդ խնդիրը բանակցությունների ընթացքում եւ հետո այլեւս չկար:

Կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին հնարավորինս քիչ վերարտադրել Ալիեւի այդ մտքերըԱլիեւը մեկ անգամ ասել է, բայց էլ չի ասում, բայց Ալիեւի փոխարեն մերոնք են դրա մասին ամեն օր ասում:

Հարցին, թե այդ հարցը փակվա՞ծ է, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Եկեք չասենք՝ փակել ենք, թե չենք փակել: Ադրբեջանն այն հարեւանը չէ եւ Ալիեւը այն գործիչը չէ, որ մի բան ասում է եւ այդպես էլ անում է: Մենք ինչքան այդ մտքերը կրկնում ենք, այնքան ի վնաս մեզ ռիսկերն ավելացնում ենք»,-ասաց նա: