Ես վստահ եմ, որ իշխանափոխություն Հայաստանում լինելու է փողոցային պայքարի միջոցով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն չի լինի սրա օրոք: Մենք տեսնում ենք՝ ՏԻՄ-երում ինչ է կատարվել: Ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, բայց զոռբայությամբ, ոստիկանության գրպանային գործադրմամբ փորձում են մանդատը տալ իշխանություններին: Հետեւաբար, ընտրությունների վրա հույս դնել պետք չէ: Խորհրդարանը կարող է ունենալ իր ընդդիմադիր հատվածով շատ կարեւոր դերակատարություն, լինել կայծը, լինել բարձրախոսը փողոցային ընդդիմադիր պայքարի»,-ասաց Արմեն Աշոտյանը:











