Որեւէ իրավական հիմք չկա, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը մնա անազատության մեջ: Այս մասին, այսիր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի կցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա նկատեց, որ այս պահին Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ապօրինի զենք պահելու համար. «Երեք պատերազմի մասնակից, հերոսական հրամանատարին ապօրինի զենք պահլու մեղադրնք է առաջադրված»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ նա մեղադրվում էր նաեւ վարչապետի սպանության փորձի, իշխանությունը յուրացնելու մեջ:

«Թե եղավ երաշխավորությունների միջնորդություն, որը մերժվեց, հիմա եղած հիմքերը ներկայացվելով դատախազությանը ներկայացվել է պահանջ, որ նա վերացնի կալանքը, փոխի խափանման միջոցը: Դատախազությունից ասացին, որ օրենքով սահմանված ժամկետում կպատասխանեն:

Մեր երկրում կալանքը վերածվել է պատժի: Անմեղ մարդը մեկ տարով կալանավորվում է, ինչի՞ համար: Որեւէ մեկի մտքով անցնում է, որ հրամանատարը պետք է փախչի՞, կամ ինչպե՞ս կարող է խոչընդոտել գործին, երբ նախաքննությունն ավարտվել է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ ինքն այստեղ է նաեւ մյուս քաղբանտարկյալների համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ օրերս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։

Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն հանդիսանում, և այդ մասով Աշոտ Մինասյանն ունի արդարացվածի կարգավիճակ։

Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։

Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք- ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։