Քննչական մարմինն ընդունեց, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին մեղասգրվող արարքը միջին ծանրության է, ՀՀ-ում միջին ծանրության հանցանք կատարած բացառիկ անձինք, կան, որոնք այս պահին անազատության մեջ են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Քննչական մարմինը նաեւ ընդունեց, որ այդ ենթադրյալ հնցանքը չի կատարվել մի խումբ անձանց կողմից: Այսինքն նոր մարդ բացահայտելու խնդիր վարույթ իրականացնող մարմինը չունի: Այս քրգործի շրջանակներում կազմվել է ընդամենը 3,5 հատոր քրգործ, որին ես նախաքննության մեկ տարվա ընթացքում ծանոթացած եմ եղել: Այդ գործը վստահաբար գտնվել է այս շենքում նստող  գլխավոր ատախազության բարձրաստիճան պաքշտոնյաների անմիջական հսկողության ներքո: Հիմա պետք է ընդամենը որոշում կայացնեն՝ գործը դադարեցնում են, թե չեն դադարեցնում, գործը դատարան ուղարկում են, թե չեն ուղարկում:

Այդ գործողությունը կատարելու համար այս մարդկանցից կպահանջվեր 2-3 ժամ ժամանակ, եւ այդ ընթացքում իրավունք ունեին նաեւ խափանման միջոցի հարց քննարկել:

Մենք պարզում ենք, որ Ամանորին պատրաստվելը գլխավոր դատախազությունում շտ ավելի գերադասելի իրավունք է, քան անձի ազատության իրավունքի վերաբերյալ որոշում կայացնելը: Արձանագրենք, որ դատախազության ներկայացուցիչների համար բուդ ու բլինչիկ ուտելը շատ ավելի գերադասելի իրավունք է, քան անձի խափանման միջոցըի վերաբերյալ որոշում կայացնելը»,-հայտարարեց պաշտպանը՝ հավելելով, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ օրերս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։

Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն հանդիսանում, և այդ մասով Աշոտ Մինասյանն ունի արդարացվածի կարգավիճակ։

Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։

Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք- ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։