Մեկ տարի առաջ, երբ ձերբակալել էին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, դատախազության դատախազները համառորեն խնդիր չէին տեսնում, որ կիրկի օրով գալ դատարան, կռիվ տալ, որ ամեն կերպ նա մնա ձերբակալված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Իհարկե, Աշոտ Մինասյաննա զատ արձակվեց, բայց մեկ տարի հետո տեսանք հերթական իրավական աբսուրդը: Այս իշխանությունների համար իրավական պրոցեսը կարեւոր չէ, Սահմանադրությունը կարեւոր չէ, իրենց մոտ մի բան է լավ ստացվում՝ մարդկանց կալանավորելը եւ իրենք կալանավորում են բոլորին անխտիր: Իրենք նույնիսկ մարդուն պահում են կալանավորած իր ծննդից մեկ օր առաջ եւ այն մարդուն, որը երեք պատերազմին էլ մասնակցել է»,-ասաց Վարդեւանյանը:
Նա նկատեց, որ այս պահին Աշոտ Մինասյանի մեղադրանքն այնպիսին է, որ ասենք մեկը խանութից մի բան գողացած լինի, դու իրեն պահես կալանավորած:. «Հոդվածն այդքան անլուրջ ու թույլ է: Մենք մտածում էինք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, իմանալով, որ մենք այսքան ժամանակ իր կատարած խայտառակ գործողությունների վերաբերյալ փաստերով խոսում ենք, կփորձի այս անգամ քայլ անել՝ ցույց տալու, որ իշխանության բոլոր հրամանները կատարող դատախազ չէ:
Քաղաքական իշխանության ցանկացած պահանջ կատարող գլխավոր դատախազը չպետք է պաշտոնավարի, որովհետեւ ինքը անկախության խնդիր ունի»,-ընդգծեց Վարդեւանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ օրերս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։
Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն հանդիսանում, և այդ մասով Աշոտ Մինասյանն ունի արդարացվածի կարգավիճակ։
Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։
Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք- ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։











