Շուշիից Երեւան գալուց հետո մի քանի ամիս մնացել եմ փողոցում, մինչեւ տեղափոխվել եմ Անօթեւանների կացարան: Այս մասին սոցապնախարարության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կացարանի բնակիչներից մեկը:

«Սեպտեմբերի 27-ին եղել եմ Շուշիում, այնտեղից ինձ շտապօգնության մեքենայով բերել են Ստեփանակերտ, որտեղից իմ ոտքով հասել եմ Գորիս, այնտեղից Արցախի ՊԲ աշխատակիցներն ուղեկցել են ինձ մինչեւ Երեւան: Այստեղ գտնվել եմ դրսում մի քանի ամիս, կրակ էի վառում, որ տաքանամ: Այնուհետեւ օգնել են, որ տեղափոխվեմ անօթեւանների կացարան: Պարոն վարչապետ, կռվի մասնակիցներին էսպես պիտի պատասխանե՞ք, նոր տարվա նվեր արեցիք՞»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ պետությունը որոշել է անօթեւանների կացարանը փակել, իսկ բնակիչներին տեղափոխել Հաղթանակ թաղամաս: Բնակիչները, սակայն, հրաժարվում են դուրս գալ շենքից: