Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 11-ին նիստ է գումարել, որի օրակարգում 8 հարց է:

Օրակարգում է մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

-              «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

-              «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին

-              Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

-              Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին: