Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 12-ին նիստ է հրավիրել, որի օրակարագում 9 հարց է:

Մասնավորապես, օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.

- «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին.

- «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)

- «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում),

- «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում):