Երբ գործը գտնվում է նախաքննության փուլում կամ արդեն դատարանում եւ որեւէ քաղաքական գործիչ, իշխանության ներկայացուցիչ վեր է կենում եւ կարծիքներ է հայտնում, ասենք՝ ինչու այս գործով այսինչ անձը չի կալանավորվել, ինչու դատավորը կալանքը մերժեց, դա սխալ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում դատարավորների մասնակցությամբ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը:
«Դա ուղղակի կամ անուղղակի ճնշումներ են: Ինձ հետ դա եղել է, երբ ես քննել եմ գործ Աշոտ Մինասյանի հետ կապված, ԱԺ ամբրոնիեց բազմաթիվ կարծիներ են հնչել: Դրանից հետո ես ստացել եմ կարգապահական վարույթ: Ես դրանից հետո հայտարարությամբ հանդես եկա, ասացի՝ սա ուղղակի միջամտություն է եւ ուղղորդված կարգապահական վրույթի հարուցում է»,-ասաց նա:
Անդրադառնալով քրեական գործերը ձեռքով մակագրելու պրակտիկային, դատավորն ասաց. «Արդարադատության նախարարը լավ կլիներ ուսումասիրություն կատարած լիներ այս 7 ամսում եւ հասկանար, թե արդյոք գործերի պատահականությունը պահպանվում է, թե ոչ, կա՞ն միաբնույթ գործեր, որ մշտապես նույն դատավորին են մակագրվում, այբբենական կարգը պահպանվում է, թե ոչ: Իսկ գործերի ձեռքով մակագրումը մեզ՝ դատավորներիս մտահոգում է: Եթե մի գործընթացի սկիզբը կասկածելի է թվում, ապա դրան հաջորդող գործ ընթացները եւս կասկածելի է: Մեզ մտահոգում է նաեւ, թե այս 7 ամսում ի վերջո համակարգիչների առգրավումն ինչով էր պայմանավորված, ով է որոշել, որ պետք է առգրավվի»,-ասաց Արման Հովհաննիսյանը:











