Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին հունվարի 26-ին: Երեկոյան ժամը վեցին, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ջերմուկի Ազատամարտիկների փողոցից բերման ենթարկեցին չորս երիտասարդի` «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեքը Արտաշատի բնակիչ էին, մեկը` Երևանի: 27-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հայտնաբերվեց նաև կռփազենք:

Ըստ նրա` կռփազենքն էլ, մարիխուանան էլ իրենն են, իսկ թմրանյութը պատրաստել էր անցյալ տարի իր ցանած և աճեցրած կանեփի թփերից:

«Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: