Մենք պատկերացնում ենք, որ մի օր դատախազությունը, ԲԴԽ-ն գալու են հայտարարեն՝ սիրելի հայրենակիցներ, մենք իրականացնում ենք քաղաքական հետապնդում կամ սելեկտիվ արդարադատությո՞ւն. Դա երբեք չեք տեսնելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Նույնիսկ Խորհրդային Միության ռեպրեսիաների ժամանակ սովետական իշխանությունից երբեք չէիք լսի, որ ռեպրեսիաներ են իրականացնում, բայց բոլորը հասկանում էին, որ իրականացվում են ռեպրեսիաներ: Սա այդ դեպքերից մեկն է: Ցավով պետք է նշեմ, որ ԲԴԽ-ն, որը Սահմանադրությամբ օժտված է այնպիսի կարգավիճակով, որ պաշտպանի դատավորներին, երաշխաբվորի դատավորների անկախությունը, իրականում հակառակն է անում: Միաձայն որոշել է, որ դատավորին թող հետապնդեն, թող տանեն, կալանավորեն: Իսկ ԲԴԽ 9 անդամների մոտ  հարց րչի առաջանո՞ւմ, որ դատավոր Բորիս Բախշիյանին հիշել են հենց հիմա: Այդ ոնց է ստացվում, որ 2019-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին հիշեցին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձայկելուց հետո: Ի դեպ, դեպքը, որով նհեթեթ մեղադրանք էին առաջադրել, վերաբերում էր ամիսներ  առաջվա, մինչեւ Ռ. Քոչարյանի գործով կայացված դատական ակտին: Ցանկացած անաչառ դիտորդ, եթե այս ամենը տեսնի, կարո՞ղ է ենթադրել, կամ համոզված լինել դրանում, որ այստեղ ոչ մի պատահականություն չկա: Այն, որ հիմա են հետապնդում սկսել, բացառապես պայմանավորված է նրանով, որ կոնկրետ այս դատավորը վերջին ժամանակահատվածում ցուցաբերել է իրական անկախությունը: Կարծես Աշոտ Երկաթի գործը համբերության բաժակը լցվելու փուլն էր»,-ասաց նա:

Վարդեւանյանը անդրադարձավ եվրոպական կառույցների գնահատականներին, մանսավորապես ԵԽԽՎ-ի՝ Հայաստանին վերաբերող բանաձեւին, ասելով. «Իրենք իսկապես կարծում են, որ այսպիսի հասարակությունն է ժողովրդավա՞ր, այսպիսի ապօրինություննե՞րն են ողջամիտը, կարծում եմ՝ պատգամավորներին 6 ամիս կալանավորած պահելն է ժողովրդավարության բնորո՞շ»:

Նա նկատեց, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Սադամ Հուսեյն էլ էր ասում, որ ոչ մեկի նկատմամբ ռեպրեսիա չի իրականացվում, որ Իրաքի դատարաններն աշխարհի ամենաարդար դատարաններն են, բայց մարդկանց տանում էին, տարիներով անազատության մեջ էին պահում, այլակարծությունն էին ճնշում, լրագրողներին էին քաշքշում: Սա՞ է ժողովրդավարությո՞ւնը»: