ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հերքում է այն լուրերը, թե գույքի եւ եկամուտների հայտարարագրի ենթակա Աբովյան փողոցում գտնվող իր բնակարանը թաքցրել է։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ բնակարանը պատկանել է իր տատիկին, որը շուրջ 8 տարի առաջ վաճառվել է։

«Մենք շատ լուրջ խնդիր ունենք այդ առումով, երեւի շտապում են, իմ հետ կապված հայտարարություն անել եւ լավ չեն ուսումնասիրում։ Նշված գույքը կոմունալ պուճուր բնակարանն է տատիկիս, որը վաղուց վաճառվել է, որեւիցե  նշելու բան չի եղել, երբ ես պաշտոնյա եմ եղել։ Խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ավելի ուշադիր լինել։ Նշված բնակարանը 7-8 տարի առաջ վաճառվել է»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ հարցը քննարկել է նաեւ փաստաբանների հետ. «ոՈսումնասիրում են, կդիմեմ դատարան, հերքում կպահանջեմ։ Այնտեղ ակնհայտ զրպարտություն կա, կա նաեւ բանկային գաղտնիքի հետ կապված օրենսդրական խնդիր»։