Ես վստահ եմ, որ Վահագն Խաչատրյանը նախագահի պաշտոնում կկարողանա ունենալ համախմբող եւ հաշտեցնող դերակատարում տարբեր իրավիճակներում եւ կատարել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության եւ Վահագն Խաչատրյանի փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Այդ համերաշխության համատեքստում ես ինքս կարծում եմ, որ շատ գովելի կլինի, որ ընդդիմությունը եւս պաշտպանի իշխանության կողմից առաջադրած թեկնածուին: Դա նաեւ կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է տեսնելու, որ այն հայտարարությունները, որ հնչում են, այդ թվում ընդդիմադիր տարբեր պատգամավորների կողմից, որ իրենք  նպատակ ունեն գործել հանուն Հայաստանի, գործել հանուն ՀՀ զարգացման, կայունության, սա շատ լավ, սիմվոլիկ նշանակություն կունենա: Եվ ես հիմա, այս պահին արձանագրում եմ եւ հույս եմ հայտնում, որ ընդդիմությունը եւս կպաշտպանի ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից պարոն Խաչատրյանի առաջադրումը եւ կմիանա այդ առաջադրմանն ու ընտրությանը»,-ասաց Կոնջորյանը:

Նա հավելեց, որ ԱԺ-ում եղել է դեպք, երբ իրենք քվերկել են ընդդիմւթյան թեկնածուի օգտին, եւ նա ընտրվել է: