Հունվարի 27-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Գավառի բաժինների ծառայողների և ճանապարհային ոստիկանների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Զոլաքար և Վարդենիկ միջհամայնքային ճանապարհամերձ հանդամասից, «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկեցին Զոլաքար գյուղի 38-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:











