Հունվարի 27-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Արաբկիրի ոստիկանները տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Արտաշատի բաժնի գործընկերների հետ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Նորաշեն գյուղից, «Զիլ» մակնիշի բեռնատարով հանդերձ, Արտաշատի բաժին բերման ենթարկվեցին Արմավիրի մարզի երկու բնակիչ՝ 76 և 51 տարեկան:

76-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ նմանատիպ զանգվածով ապակյա տարա՝ 320 գրամ քաշով:

Ըստ 76-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: