Երեւանի Արցախի 8 հասցեի բենզալցակայանում պայթյունի հետեւանքով կա մեկ վիրավոր։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԻՆ աշխատակիցը։

Նա ասաց, որ նախնական տվյալով վիրավորը բենզալցակայանի աշխատակից է, որը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Ականատեսները թղթակցին պատմել են, որ պայթյունի ձայնը լսվել է բենզալցակայանի ներսից։

Բենզալցակայանի դիմաց այրվել է նաեւ ավտոմեքենա։

Նշենք, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ։