Հունվարի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում այնթապցի 50-ամյա ուղևորը գրպանից նետել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ։
Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Տարածքի զննությամբ կաթուցիչները վերցվել են։
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։











