Իրենք ներկայացնում են, թե ընդամենը 3 հազար դրամով է թանկանում ԱՊՊԱ վճարը, բայց եթե միամիտ մի մեքենայի հարվածեցի, վճարը, որը ասենք, 40 հազար դրամ է, 300 տոկոսով բարձրանում է, դառնում է 120 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԿԲ-ի դիմաց ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ բողոիք ակցիայի ժամանակ նշեց վարորդներից մեկը:

«Այսինքն այստեղ խնդիրը այդ 3 հազար դրամ թանկացումը չի, դա մեծ գումարն չի, այստեղ խնդիրը հետագա ծուղակն է»,-ասաց նա:

Վարարդը ներկայացրեց իր հետ կատարված դեպքը՝ նշելով, ո նորմալ ծառայություն չեն մատուցում. «Իմ մեքենային հարվածել են, դեպքի վայրը լքել են: Տեսանյութը կա, գաի-ն հետաքննություն է իրականացրել, գրել ՝ վարորդի պնդմամբ: Բայց վարորդի պնդելն ի՞նչ կապ ունի, եթե կա տեսանյութ, կա վարորդ: Ասում են՝ հրավիրել ենք: Հրավիրելը ո՞րն է, բերման ենթարկեք»:

Մեկ այլ վարորդ էլ ասաց, որ իրենց ակցիաները շարունակելու են եւ հասնելու են նրան, որ չեղարկվի այս «հիմար որոշումը»:

Բողոքի ակցիայի մասնակիցները ազդանշաններ տալով ուղեւորվեցին ԱՊՊԱ բյուրո, ակցիան այնտեղ շարունակելու:

Նշենք, որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Կենտրոնական բանկի դիմաց. նրանք բողոքում են ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին եւս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել էին նրանց, բերման են ենթարկել վարորդներից մի քանիսին, իսկ մեքենաները էվակուատորով հեռացրել:

Մանրամասներ՝ ԱՊՊԱ վճարների վերաբերյալ. Բոնուս-Մալուս համակարգը եւս փոխվելու է