Բանակի տոնը չի նշվել ենթադրաբար կորոնավիրուսի պատճառով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Հարցին, թե երբ է նշվելու հետաձգված տոնը, ընդհանրապես կնշվի՞, նա պատասխանեց. «Կհասկանանք, երբ որեւէ մեկիս թեստը բացասական լինի: Ես չեմ կարող մի բան ասել, որի մասին հստակ տեղեկատվություն չունեմ: Գիտեմ, որ առկախվել է ժամանակավոր: Տեսնենք, թե երբ կնշվի: Օրեցօր շատացել ու շատանում հիվանդները: Արդեն բանակում էլ ունենք խնդիրներ: Ամեն տեղ այդ խնդիրը դարձել է ավելի ցայտուն եւ տեսանելի»:
Պնդումներին, որ սրանով ցույց տրվեց, որ իշխանությունը չի կարեւորում բանակը, Արման Սարգսյանն արձագանքեց. «Նման բան չի կարելի ասել, որովհետեւ կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, մի շարք միջոցառումներ էին նախատեսվել, որոնք կասեցվեցին»:











