Ինչպես բոլոր մնացած ոլորտներում, քաղաքական դաշտում եւս քաոտիկ իրավիճակ է: Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Հասարակությունը աբսոլյուտ զրոյական ռեակցիա է, ապատիա է, թե դեպրեսիա է: Հասարակությունը չի հետաքրքրում ոչինչ: Քաղաքական ուժերը առաջին հայացքից դասավորվել, վերադասավորվել են, բայց դա խաբուսիկ է: Այնտեղ շատ գործոններ կան, որոնք կարծում եմ՝ շատ շուտով ի հայտ կգան»,-ասաց նա:

Քոչարյանն ընդգծեց, որ այսօրվա հսարակությանը անվտանգության հարցն ամենաքիչն է հետաքրքրում. «Բայց վստահ չեմ, որ սոցիալական ու արդարության խնդիրները նույնպես քիչ են հետաքրքրում»:

Քաղտեխնոլոգը համաձայն չէ պնդումներին, թե այս իշխանությունները դիտմամբ են այս ամենն անում, հատուկ եկել են, որ քանդեն. «Ես կարծում եմ՝ իշխանությունը ոչ թե չի ուզում, այլ չի կարողանում դրական բան անել: Այդ մարդիկ անգրագետ են, տգետ են, չեն էլ կարողանալու ոչինչ անել»:

Նա կարծիք հայտնեց, որ իշխանության մեջ կան հակադրություններ, լուրջ պրոբլեմներ, դրա մասին հուշում են եւ կադրային նշանակումները եւ կադրային չնշանակումները: