Իմ քաղաքական դիրքորոշումը, իմ ուղղվածությունը, իմ մտածելակերպը որեւէ փոփոխության այս ընթացքում չի  չի ենթարկվել. կալանավորումը որեւէ ազդեցություն իմ մտածելակերպի, իմ աշխարհայացքի, իմ հոգեկան իրավիճակի վրա չի թողել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը:

Անդրադառնալով լուրերին, թե պատրաստվում է վայր դնել մանդատը, որ իշխանությունները պայման են դրել իր առջեւ, նա ժպիտով արձագանքեց. «Ես իշխանությունների հետ որեւէ կապ ոչ ուղղակի, ոչ էլ քողարկված չեմ ունեցել: Իշխանությունները չեն փորձել որեւէ կերպ կապի դուրս գալ ինձ հետ, այդ ամենը մտացածին հերյուրանքներ են: Դրան ես արձագանքել են Մարտ Տվենի խոսքով՝ «իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»:

Չարչյանը նաեւ հավելեց. «Ես բավականաչափ երկար ժամանակ եմ ունեցել մտածելու: Իմ սկզբունքը հետեւյալն է. իմ երազանքն է վերադառնալ իմ վիրահատարանը: Ես իմ վիրահատարանի գահից իջել եմ,  նստել եմ այս հասարակ կարմիր աթոռներին մի նպատակով միայն, որ կարողանամ առավել բարեկեցին, ավելի լավ երկիր կառուցելու վրա ազդեցություն ունենամ: Երբ այդ ամեն ինչը կհարթվի, կամփոփվի, ես հաճույքով կվերադառնամ իմ վիրահատարանը»:

Նա ընդգծեց, որ իր ազատվելուց հետո դեռեւս քաղաքական ճնշում չի տեսել: