Ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դատապարտում է տեղական ինքնակառավարման մարմինների դեմ ուղղված գործողությունները։ Այդ գործողություններն անօրինական են։ Այս մասին փետրվարի 8-ին Ազգային ժողովի նիստին հայտարարեց ԱԺ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ նախնական կալանքի տեսքեվ խափանման միջոցը գրավի դիմաց ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննմանը:

Ընդ որում, նա Գորիսի քաղաքապետին քաղբանտարկյալ անվանեց. «Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դիմելու են դատարան եւ սատարելու են Առուշ Առուշանյանին։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այդ պայքարին»,- հավելեց Օհանյանը։