Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը: Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 15 հարց:

Նախօրեին ԱԺ-ն մասնավորապես, քննարկել է տուգանման բալային համակարգին վերաբերող օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը: Դրանով առաջարկվում էր հանել 9 բալը լրացնելուց հետո վարորդական իրավունքից զրկելու կարգավորումը: Իշխող խմբակցությունը դեմ է արտահայտվել այս փոփոխությանը:

Նշենք, որ ԱԺ նիստերի օրակարգում են, հետեւյալ հարցերը.

-              «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

-              «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին

-              «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին

-              «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին

-              Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, եւ այլ հարցեր: