Ոստիկանության Վայոց Ձորի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են տարբեր զարդեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանք նախնական տվյալներով հափշտակվել են տարբեր բնակարաններից: Հափշտակված զարդերի տերերին խնդրում ենք դիմել ոստիկանության Եղեգնաձորի կամ այլ բաժին: