Փետրվարի 5-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Փափազյան փողոցում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երևանի Սերո Խանզադյան փողոցի 36-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից 2020 թվականի դեկտեմբերից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։

Խափանման միջոցը` կալանք: