Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 14-ին, քննում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդությունը։

ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատեւ արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։